Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կինոն՝ մեր քաղաքում

Կինոն՝ մեր քաղաքում
22.12.2014 | 16:57

Տանը համացանցով որոնում ես ուզածդ ֆիլմն ու տնային կինոն ապահովված է: Կինոն, սակայն, նայում են մեծ էկրանին, դա կարող են փաստել և՛ մասնագետները, և՛ կինոյի սիրահարները: Ի՞նչ է նախընտրում մեր այսօրվա հանդիսատեսը: Համացանցում որոնել լավ կինո՞, թե՞ հետևել էկրան բարձրացող ֆիլմերին:

«Միանշանակ կինոթատրոնում ֆիլմ դիտելու հաճույքը երբեք չի կարելի փոխարինել որևէ այլ տարբերակով: Առաջին և ամենակարևոր առավելությունը որակն է, համացանցում որակյալ տարբերակով ֆիլմերը հայտնվում են միայն այն ժամանակ, երբ դրանք այլևս մեծ էկրաններին չեն ցուցադրվում»,- մեզ հետ զրույցում ասաց կինոթատրոնի տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ԱԴՈՅԱՆԸ: Նրա խոսքով՝ արտասահմանյան ֆիլմերի դեպքում համացանցում կարելի է գտնել վատորակ ցանկացած ֆիլմ, բայց այն մարդիկ, ովքեր գնահատում են կինոարվեստը կամ կինոման են, միանշանակ ընտրում են կինոթատրոնում դիտելու տարբերակը: Հայկական արտադրության ֆիլմերի դեպքում խնդիրը ավելի դյուրին է. ֆիլմը համացանցում հայտնվում է միայն այն ժամանակ, երբ էլ չի ցուցադրվում մեծ էկրաններին: «Հայկական ֆիլմերի դեպքում համապատասխան վերահսկումը կատարում ենք և´ մենք, և´ ֆիլմարտադրողները,- ասաց նա:- Մեր օրերում արտադրվում են բազմաթիվ անիմացիոն ֆիլմեր, 3D ֆիլմեր, որոնք երբ դիտում ես մեծ էկրաններին, բոլորովին այլ էմոցիաներ ես ունենում: Եվ, ի վերջո, ամենակարևորը, կինոթատրոնը մշակութային օջախ է, որտեղ մարդ ոչ միայն այցելում է ժամանցի, այլև կրթվելու, սովորելու համար: Այստեղ մարդիկ կենդանի են, այստեղ կյանք կա»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ